Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անվտանգության սպառնալիքները տեսանելի են, և մեր մեծագույն խնդիրն է` այդ սպառնալիքները կառավարել. միակ բանը, որ ապահովում է արտաքին անվտանգություն, խաղաղությունն է. Փաշինյան

Տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է լարված մնալ և դա կապված է ոչ միայն մեր ունեցած բարդ հարաբերությունների հետ, այլև գլոբալ պրոցեսների։ Այս մասին այսօր խորհրդարանում նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ անդրադառնալ նաև մեր տարածաշրջանային իրադրությանը։ Գիտեք, որ 2022 թվականն ընդգծվեց ՀՀ-ի նկատմամբ սեպտեմբերյան ագրեսիայով։ Պիտի ասեմ, որ մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է մնալ բավականին լարված։ Ընդ որում՝ դա կապված է ոչ միայն մեր ունեցած բարդ հարաբերությունների հետ, դա կապված է նաև գլոբալ պրոցեսների հետ», - ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ խոսքն ինչպես ռուս-ուկրաինական հակամարտության մասին է, այնպես էլ Իրանի և Աֆղանստանի սահմանին տեղի ունեցող իրադարձությունների։