Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե ժողովուրդը որոշի, ուրեմն դուք հանգիստ, խելոք գնալու եք ձեր տներով և բաբայիկ եք անելու. Փաշինյանը՝ Նորատուսում

Եթե ժողովուրդը որոշի, ուրեմն դուք հանգիստ, խելոք գնալու եք ձեր տներով և բաբայիկ եք անելու. Փաշինյանը՝ Նորատուսում
Քաղաքականություն
20:31, 12 июнь 2021
«Ինձ համար մեծ պատիվ է, որ այդ կոշտուկներով ձեռքերով, չարքաշ աշխատող մարդիկ իրենց հույսը կապում են մեզ հետ: Դա մեզ համար ոչ միայն մեծ պատիվ է, այլև մեծ պարտավորություն, որպեսզի մենք կարողանանք նրանց հույսերն արդարացնել: Ես գիտեմ, որ մենք չենք կարողացել ձեր բոլորի հույսերն արդարացնել, ինչի համար ներողություն ենք խնդրում: Բայց դուք նաև գիտեք, թե ինչ օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ ենք մենք ունեցել: Մենք ընդամենը 1 տարի ենք ամբողջական կառավարել Հայաստանի Հանրապետությունը, և այդ մեկ տարվա ընթացքում աննախադեպ արդյունքներ են արձանագրվել»,- Նորատուսում այսօր՝ հունիսի 12-ին, հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Գեղարքունիքի մարզ կատարած այցելության ժամանակ:

Նա ընդգծեց. «Ես ուզում եմ, որ մենք մեր գնահատանքի խոսքերն ասենք մեր նահատակ զինվորներին, այդ թվում՝ նորատուսցի, ովքեր մինչև վերջ կանգնել են մեր հայրենիքի պաշտպանության դիրքերում՝ ապառաժի նման, քարի նման, ժայռի նման, երկաթի նման կանգնել են: Ես ուզում եմ, որ մեր կյանքը կազմակերպենք այնպես, որ իրենք էլ երկնքում մեզնով հպարտանալու առիթ ունենան»:

Փաշինյանի խոսքով՝ պսևդոէլիտան փորձում է օգտվել պատերազմում արձանագրված պարտությունից իրենց արտոնությունները վերականգնելու համար. «Նրանք ժողովրդի և հայրենիքի համար չէ, որ պայքարում են»: 

«Եթե մենք հունիսի 20-ին չհաղթենք, ուրեմն մեռնենք ժողովրդի որոշմանը. էդտեղ ի՞նչ թեմա կա: Մենք ասում ենք՝ հնազանդ ենք ժողովրդի որոշմանը: Ուժեր կան, որ ասում են՝ անկախ նրանից, թե ժողովուրդն ինչ կորոշի, մենք գալու ենք: Դուք ո՞ւր եք գալու, դուք գալու տեղ չունեք: Եթե ժողովուրդը որոշի, ուրեմն դուք հանգիստ, խելոք գնալու եք ձեր տներով և բաբայիկ եք անելու»: