Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տնտեսության մասին ձեր հեքիաթները եկեք ինձ մոտ պատմեք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախկիններին

Տնտեսության մասին ձեր հեքիաթները եկեք ինձ մոտ պատմեք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախկիններին
Քաղաքականություն
21:10, 12 июнь 2021
«Վերջին 20 տարիներին Հայաստանը գնաց սխալ ուղղությամբ, Հայաստանը այսօր կարող էր լավագույն զարգացած երկրներից լինել, բայց վերցրին ձեռքով կառավարեցին: Հայաստանում պետք է գրագետները, մասնագետները, ազնիվները ամեն ինչն անեին: Բայց տիրեց միայն շահը, ու ամեն ինչ քանդեցին: Մենք տենց ապուշ ենք, որ կարող են մեզ կռվացնե՞լ կառավարելու համար: Հայաստանում նախկին թալանչիները, կեղեքիչները այսօր մարդկանց խաբում ասում են՝ գալու ենք մարդկանց պաշտոններ տանք: Չեք գալու, չեք տալու. ե՛ս եմ ասում»,- Գավառում այսօր՝ հունիսի 12-ին, հայտարարեց Խաչատուր Սուքիասյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Գեղարքունիքի մարզ կատարած այցելության ժամանակ: 

Նա ընդգծեց. «Տնտեսության մասին ձեր հեքիաթները եկեք ի՛նձ մոտ պատմեք. էդ ո՞ր տնտեսության մասին եք խոսում, որը գոյություն չի՞ ունեցել, ու ուզում եք համեմատվել այն տնտեսության հետ, որը դինամիկ սկսել է զարգանա՞լ»:

«Հայաստանի Հանրապետության այսօրվա գործող վարչապետը սկզբունքային, ազնիվ, շատ լավ առաջնորդ է: Ես բոլորին շատ լավ ճանաչել եմ»,- հայտարարեց Խաչատուր Սուքիասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: