Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկական կողմը վերահաստատում է հանձնառությունը՝ միջազգային գործընկերների օժանդակությամբ շարունակել հումանիտար բնույթի գործընթացը. Մանե Գևորգյան

Հայկական կողմը վերահաստատում է հանձնառությունը՝ միջազգային գործընկերների օժանդակությամբ շարունակել հումանիտար բնույթի գործընթացը. Մանե Գևորգյան
Քաղաքականություն
23:02, 12 июнь 2021
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն անդրադարձել է Ադրբեջանից 15 ռազմագերիների վերադարձին։

«Այսօր հայրենիք վերադարձան Ադրբեջանում պահված մեր 15 ռազմագերիները։ Գործընթացը տեղի է ունեցել ԱՄՆ և Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ, ինչի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին և Վրաստանի կառավարությանը։
 
ՀՀ կառավարության համար առաջնահերթ նշանակություն ունի Ադրբեջանում պահվող մեր բոլոր հայրենակիցների վերադարձը։ Վերահաստատում ենք հայկական կողմի հանձնառությունը՝ միջազգային բոլոր գործընկերների օժանդակությամբ շարունակել հումանիտար բնույթի գործընթացն ու կառուցողական քայլերի իրականացումը։
 
ՀՀ կառավարությունը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ մեր տարածաշրջանում հումանիտար բնույթի, հատկապես հայ գերիների հայրենիք վերադարձի ուղղությամբ գործադրվող բոլոր ջանքերի համար»,- գրել է Գևորգյանը։