Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն ԱՄՆ-ում. վարչապետը մանրամասներ հայտնեց մոլդովյան հանդիպումից

Հունիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն ԱՄՆ-ում. վարչապետը մանրամասներ հայտնեց մոլդովյան հանդիպումից
Քաղաքականություն
22:00, 01 июнь 2023
Քիշնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հուլիսի 21-ին տեղի կունենա հաջորդ եռակողմ հանդիպումը` Բրյուսելում: Այս մասին Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ` տեղյակ լինեք, որ մինչ այդ` հունիսի 12-ին, տեղի կունենա ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ֆորմատով հանդիպում` ԱՄՆ-ում: Վաղը տարածաշրջանային կոմունիկացիաների հետ կապված եռակողմ աշխատանքային խմբի հանդիպում է նախատեսված Մոսկվայում: Շառլ Միշելը հայտարարել է, որ եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Իսպանիայում` աշնանը, և Միշելը հայտարարել է, որ նաև հնգակողմ հանդիպման հրավեր է առաքելու Իսպանիայում տեղի ունեցող այդ հանդիպումների շրջանակներում»,- ասաց նա: