Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինչ Վազգեն Մանուկյանը կայծակնային ապստամբության կոչեր էր անում, քաղաքացիները «Ծառուկյան, Ծառուկան» էին բացականչում

Մինչ Վազգեն Մանուկյանը կայծակնային ապստամբության կոչեր էր անում, քաղաքացիները «Ծառուկյան, Ծառուկան» էին բացականչում
Քաղաքականություն / Հայաստան
16:20, 20 февраль 2021
Ազատության հրապարակում մեկնարկած 16 ընդդիմադիր ուժերի հանրահավաքի ժամանակ Ազատության հրապարակ եկավ նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Նա իր թիմի հետ հրապարակ եկավ առանձին երթով։

Մինչ Վազգեն Մանուկյանը բարձրախոսով կայծակնային ապստամբությամբ իշխանությունը վերցնելու կոչեր էր անում, ներկաները վանկարկում էին Ծառուկյանի անունը:

Դրանք, թերևս, այն մարդիկ են, որոնք հանրահավաքի են եկել հենց Ծառուկյանի ջանքերով։

Չի բացառվում նաև, որ իր այդ քայլով Գագիկ Ծառուկյանը փորձել է ցույց տալ մյուս ուժերին, թե իրականում ով վարկանիշ ունի շարժման միասնական թեկնածու լինելու։