Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերմանիայի քաղաքացին պահանջել էր ԿԸՀ-ից անվավեր ճանաչել վարչապետի թեկնածուներ` Քոչարյանի, Վանեցյանի և Փաշինյանի գրանցումները

Գերմանիայի քաղաքացին պահանջել էր ԿԸՀ-ից անվավեր ճանաչել վարչապետի թեկնածուներ` Քոչարյանի, Վանեցյանի և Փաշինյանի գրանցումները
Քաղաքականություն
17:49, 13 июнь 2021
Գերմանիայի քաղաքացի Արամ Մկրտչյանը հունիսի 10-ին դիմել էր ԿԸՀ` պահանջով անվավեր ճանաչել Ռոբերտ Քոչարյանի, Արթուր Վանեցյանի և Նիկոլ Փաշինյանի գրանցումները:

Նա իր դիմումում մեկնաբանել էր, որ հունիսի 7-ին, 8-ին, 9-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Պատիվ ունեմ» դաշինքի և «Հայաստան» դաշինքի առաջնորդներն աչքի են ընկել բռնության, հաշվեհարդարի  և միմյանց սպառնալու կոչերով, ինչպես նաև ընդգծել էր, որ հունիսի 9-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակել է նաև գաղտնիք պարունակող ձայնագրություն: Արամ Մկրտչյանը պահանջել էր բոլոր վարչապետերի թեկնածուների գրանցումն անվավեր ճանաչել:

Սակայն Տիգրան Մուկուչյանը նշեց, որ Արամ Մկրտչյանը իրավասու անձ չէ նման դիմում ներկայացնելու համար, քանի որ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններն են իրավասու դիմել նման պահանջով:

ԿԸՀ-ն մերժեց վարչական վարույթի հարուցումը` 5 կողմ, 0 դեմ ձայներով: