Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պատիվ ունեմ» դաշինքը քարոզարշավ է իրականացրել Երևանում, Արմավիրի ու Գեղարքունիքի մարզերում

«Պատիվ ունեմ» դաշինքը քարոզարշավ է իրականացրել Երևանում, Արմավիրի ու Գեղարքունիքի մարզերում
Քաղաքականություն
21:17, 13 июнь 2021
«Պատիվ ունեմ» դաշինքը Հանրապետության մարզերում և մայրաքաղաքում հունիսի 13-ին շարունակել է նախընտրական քարոզարշավը:

Դաշինքի ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դաշինքի թիմակիցների հետ տարբեր ուղղություններով զուգահեռաբար հանդիպումներ են ունեցել Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում:

Դաշինքի ցուցակի երկրորդ համար, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում բակային հանդիպումներ է ունեցել երևանցիների հետ:

«Հանդիպումների ժամանակ նրանք մեր հայրենակիցներին ներկայացնում են «Պատիվ ունեմ» դաշինքի իրենց թիմակիցներին, դաշինքի ծրագրային առաջնահերթությունները, մեր երկրի ներկայիս իրավիճակով պայմանավորված մտահոգություններն ու առկա խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղիները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Սերժ Սարգսյանն առավոտյան Գեղարքունիքում հանդիպումների շարքը սկսել է Սարուխան համայնքից, որտեղ զրուցել է Սարուխան, Լանջաղբյուր, Գեղարքունիք, Կարմիր գյուղ համայնքների ակտիվի հետ, որից հետո մեկնել է Գավառ և այնտեղ հանդիպում ունեցել քաղաքի ու Նորատուս համայնքի հարյուրավոր բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերը, պատասխանել դրանց: