Հարձակում Ֆրանսիայի հարավ-արևելքում. տուժել է 8 մանկահասակ երեխա

Քաղաքականություն
Ֆրանսիայի հարավարևելյան Անսի քաղաքի խաղահրապարակում շուրջ երեք տարեկան առնվազն ութ երեխա և մեկ մեծահասակ վիրավորում են ստացել դանակով զինված հանցագործի հարձակման հետևանքով, հայտնում է Le Figaro-ն:
Հարձակման մեջ կասկածվողը, որը ենթադրաբար 32-ամյա սիրիացի է և ապաստան է խնդրել Ֆրանսիայում, ձերբակալվել է, գրում է AFP-ն։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը Թվիթերում գրել է, որ կասկածյալը «ձերբակալվել է ոստիկանության արագ միջամտության շնորհիվ»: Ապրիլին հարձակման մեջ կասկածվողը փախստականի կարգավիճակ է ստացել Շվեդիայում, BFMTV-ին հայտնել է ոստիկանության աղբյուրը։