Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ԱՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ԱՀ ՊՆ
Քաղաքականություն
21:16, 08 июнь 2023
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  հունիսի  8-ի ժամը 11։25-ից ժամը 18։40 -ն ընկած ժամանակահատվածում սահմաններում կրակ են բացել  Արցախի Հանրապետության Մարտունու, Ասկերանի և  Շուշիի, շրջանների օկուպացված տարածքներում  տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ,  չի համապատասխանում իրականությանը։   

Ադրբեջանի Պն-ն,   հայտարարելով Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի և Շուշիի  ուղղությամբ իբրև թե իրականացվող  ինժեներական աշխատանքները խափանելու մասին, հերթական անգամ  խեղաթյուրում է  իրականությունը`  փորձելով հիմնավորել  իր ստորաբաժանումների կողմից հրադարի խախտման  հնարավոր դեպքերը ։