Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դեսպան Բալայանը «D66» կուսակցության անդամների հետ հանդիպմանն անդրադարձել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին

Դեսպան Բալայանը «D66» կուսակցության անդամների հետ հանդիպմանն անդրադարձել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին
Քաղաքականություն
22:02, 09 июнь 2023
Հունիսի 9-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը դեսպանությունում հյուրընկալել է կոալիցիոն «D66» կոալիցիոն կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամներին։ Ողջունելով հյուրերին՝ դեսպանը կարևորել է նման հանդիպումների անցկացումը՝ քաղաքական ուժերի հետ մտքերի փոխանակման և երկկողմ համագործակցությունը խորացնելու տեսանկյունից։

Դեսպանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Հայաստան-Նիդերլանդներ հարաբերությունների պատմությունը և ներկայիս օրակարգը, Եվրամիության հետ ծավալվող ինտենսիվ համագործակցությունը՝ ընդգծելով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կարևորագույն դերը տարածաշրջանային իրավիճակի կայունացման հարցում։


Այնուհետև դեսպանն անդրադարձել է տարածաշրջանում ստեղծված անվտանգային բարդ իրավիճակին և առկա մարտահրավերներին, Ադրբեջանի ապակառուցողական մոտեցմանը և ի հեճուկս Արդարադատության միջազգային քրեական դատարանի վճիռների՝ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամին։

Նա կարևորել է ՄԱԿ-ի առաքելության շուտափույթ գործողումը Արցախ և Լաչինի միջանցք՝ որպես արցախահայության էթնիկ զտումը կանխելու միակ միջոց։ Հանդիպման մասնակիցները Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին առնչվող մի շարք հարցեր են հղել դեսպանին, որոնց ի պատասխան` Տիգրան Բալայանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը խաղաղության հաստատմանը՝ այս համատեքստում ընդգծելով միջազգային գործընկերների ջանքերով ձեռքբերված պայմանավորվածությունների՝ Ադրբեջանի կողմից կատարման հրամայականը։