Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հուժկու հանրահավաքը չստացվեց՝ մոտ 9-12 հազար մասնակից. 16 ուժերին չհաջողվեց լցնել հրապարակը

Հուժկու հանրահավաքը չստացվեց՝ մոտ 9-12 հազար մասնակից. 16 ուժերին չհաջողվեց լցնել հրապարակը
Քաղաքականություն
17:45, 20 февраль 2021
Չնայած 16 ուժերի համառ ջանքերին և ներդրումներին, նախապես հայտարարված հուժկու հանրահավաքը այսօր չստացվեց: Ակնհայտ է, որ շարժմանը չի հաջողվել լիովին լցնել հրապարակը, մարդիկ հեռու-հեռու  էին կանգնած: Ըստ վերևից արված նկարի՝ այսօրվա հանրահավաքին մասնակցում է մոտ 9-12 հազար մարդ: 

Սա այն դեպում, երբ ՀՀԿ-ն ԲՀԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն հայտարարություններով ու կոչերով էին մարդկանց հորդորել գալ հրապարակ, այլև, մեզ հասած տեղեկություններով, կոնսոլիդացրել էին ողջ ուժերը, իրենց բիզնեսների աշխատակիցներին ստիպել կամ հորդորել էին գալ հանրահավաքի, որոշ դեպքերում խոստանալով բացակա չդնել ու պարգևավճար տալ: Մարզերից որոշակի գումարի դիմաց ավտոբուսներով մարդիկ էին բերել:

Հիշեցնենք որ «Հայրենիքի փրկության շարժման» միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, թե այս հանրահավաքում այնքան շատ մարդ է լինելու, որ ոստիկանությունը չի բավարարելու նրանց ձերբակալելու համար:   

Իսկ այսօր բանը հասավ նրան, որ շարժման համակարգող, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը դիմեց բացակա, բայց «հոգով, սրտով» իրենց հետ ներկաներին՝ հայտարարելով. «Այն քաղաքացիները, որոնք հոգով, սրտով մեզ հետ են, բայց ինչ-ինչ պատճառներով Ազատության հրապարակում չեն, հորդորում եմ լինել ակտիվ»: