Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների պատասխանն է տրվելու այս ընտրությամբ. Կեղեքիչ էլիտան հիմա ուզում է վերադառնալ իր լափամաններին. Փաշինյան․ Տեսանյութ

Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների պատասխանն է տրվելու այս ընտրությամբ. Կեղեքիչ էլիտան հիմա ուզում է վերադառնալ իր լափամաններին. Փաշինյան․ Տեսանյութ
Քաղաքականություն
15:43, 14 июнь 2021
Այսօր՝ հունիսի 14-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արարատի մարզ կատարած այցելության ժամանակ Արարատ քաղաքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այս ընտրություններով Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների պատասխանն է տրվելու»:

Նա հիշեցրեց, որ նախորդ տարվա փետրվարից Հոկտեմբերի 27-ի գործի նախաքննությունը տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա վերաբացվել է, և ԱԱԾ-ն վարում է այդ քննությունը. «Բայց նաև ձեր քվեարկությամբ կարող եք պարտավորություն և պատասխանատվություն դնել մեր դատաիրավական մարմինների վրա՝ ասելով, որ այդ գործերը պետք է ամենայն խորությամբ քննվեն: Դուք կարող եք ձեր քվեարկությամբ այդ հանրային պահանջը հստակ ձևակերպել»:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նաև, թե ինչ են արել և ինչ են պատրաստվում անել տնտեսության ոլորտում:

Դիմելով արարատցիներին՝ նա հավաքվածներին կոչ արեց հունիսի 20-ին գնալ ընտրատեղամաս և հաստատել իրենց իսկ իշխանությունը. «Այսօր կեղեքիչ էլիտայի երբեմնի ներկայացուցիչներ ոտքի են ելել, և նրանք մեզնից չէ, որ ուզում են խլել իշխանությունը, այլ ձեզնից են ուզում խլել իշխանությունը, որովհետև նրանք 2018-ից հետո զրկվել են իրենց լափամաններից և հիմա ուզում են վերադառնալ իրենց լափամաններին: Բայց ես համոզված եմ, որ Հայաստանի հզոր հպարտ քաղաքացին, նույնիսկ անցնելով պարտությունների, այս դաժան փորձությունների միջով, չի կոտրվի և հունիսի 20-ին կգնա ընտրատեղամաս և կքվեարկի իր իսկ իշխանության օգտին»: