Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պառկեցնելու եմ Ավշարի այս հրապարակի ասֆալտներին. Փաշինյանը՝ ընտրական տասովշիկներին․ Տեսանյութ

«Հայաստանում ընտրակաշառատուների և ընտրական տասովշիկների նկատմամբ պայքարը շարունակվում է: Տեղի են ունեցել հերթական ձերբակալությունները, այս անգամ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Պողպատե չագուչով ես անձամբ հատ-հատ զբաղվելու եմ բոլոր նրանցով, ովքեր, փորերը քսելով ասֆալտին, փորձում են ՀՀ քաղաքացիների ընտրական կամքի վրա բռնանալ»,- այսօր՝ հունիսի 14-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արարատի մարզ կատարած այցելության ժամանակ Ավշարում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց. «Հետո չասեք, թե չենք զգուշացրել: Հունիսի 20-ից սկսվում են պողպատե մանդատի ժամանակները: Ովքեր կփորձեն բռնանալ քաղաքացիների կամքի վրա, հերթով մտցնելու ենք ծակերը ընտրություններից առաջ և հետո: Պառկեցնելու եմ Ավշարի այս հրապարակի ասֆալտներին»:

Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ ՀՀ քաղաքացին հունիսի 20-ին կքվեարկի ինքը իր օգտին. «Ինչքան ուզում եք կվալտը ուժեղ լինի, այնքան շատ քվե տվեք»: