Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդարադատության նախարարությունը կարձագանքի Կոտայքի մարզի ԴԱՀԿ պետի՝ Քոչարյանի քարոզարշավին մասնակցությանը

Արդարադատության նախարարությունը կարձագանքի Կոտայքի մարզի ԴԱՀԿ պետի՝ Քոչարյանի քարոզարշավին մասնակցությանը
Քաղաքականություն
18:38, 14 июнь 2021
Civic.am-ն արդեն հրապարակել է, որ Կոտայքի մարզի ԴԱՀԿ պետ Ֆրիդոն Մեղրյանը ի պաշտոնե պարտավոր լինելով պահպանել քաղաքական չեզոքություն՝ լծված է Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի քարոզչությանը։ 

Մենք կապ հաստատեցինք հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժին, սակայն Ֆրիդոն Մեղրյանի տեղակալ Հայկ Բաբաջանյանն ասաց, որ Մեղրյանը տեղում չէ, բայց աշխատանքի մեջ է։ 

Հայկ Բաբաջանյանի խոսքով ինքը տեղեկացված չէ, որ Ֆրիդոն Մեղրյանը ներգրավված է «Հայաստան» դաշինքի քարոզչական աշխատանքներին․ «Ծառայողականը հենց նշում է, որ որևէ գործունեությամբ մենք չենք զբաղվում», ասաց նա։ 

Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ նախարարությունը տեղյակ է հրապարակված հոդվածից և վաղը պաշտոնական հաղորդագրությամբ կարձագանքեն։