Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀԿ-ն լուռ հետևում է՝ ինչպես է Կարեն Կարապետյանն իրեն դավաճանում

ՀՀԿ-ն լուռ հետևում է՝ ինչպես է Կարեն Կարապետյանն իրեն դավաճանում
Քաղաքականություն
18:58, 14 июнь 2021
Սերժ Սարգսյանի կառավարության վարչապետ, ՀՀԿ նախկին փոխնախագահ Կարեն Կարապետյանն այսօր հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ընտրել Ռոբերտ Քոչարյանին։ Ընդ որում, Կարապետյանը դրանով չի սահմանափակվել և ասել է, թե միայն Քոչարյանը կարող է երկիրը հանել այս վիճակից։ «Մրցակցային ու բազմամշակույթ գործարար միջավայրում կուտակած փորձի և ղեկավարին անհրաժեշտ անհատական ու կառավարչական հատկանիշների համադրությունը նրան թույլ են տալիս պրոֆեսիոնալ թիմ ձևավորելով երկիրը հանել ճգնաժամից և տանել դեպի բարեկեցիկ ապագա»,- շեշտել է Կարապետյանը։ Այն դեպքում, երբ այսօր նման հայտ է ներկայացրել հենց իր նախկին հարազատ ՀՀԿ-ն՝ ի դեմս «Պատիվ ունեմ» դաշինքի, իսկ Սերժ Սարգսյանն էլ մարզերով շրջելով անվտանգ երկիր և պայծառ ապագա է խոստանում։ 

Civic.am-ը ողջ օրվա ընթացքում փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀԿ-ից՝ Կարեն Կարապետյանի վարքագծի և հայտարարությունների վերաբերյալ, սակայն ՀՀԿ-ականները կա՛մ չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին, կա՛մ հարցը լսելով՝ այս կամ այն պատճառաբանությամբ հրաժարվեցին մեկնաբանել։

Ի դեպ՝ Կարեն Կարապետյանն այս օրերին ՀՀԿ-ին դավաճանած միակ նախկին ՀՀԿ-ականը չէ։