Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյան Ռոբերտը քաղաքական ասպարեզից հեռանա և վերջ․ Մեղրին ծախողը նա է․ Գրիգոր Հարությունյան

Քոչարյան Ռոբերտը քաղաքական ասպարեզից հեռանա և վերջ․ Մեղրին ծախողը նա է․ Գրիգոր Հարությունյան
Քաղաքականություն
12:52, 15 июнь 2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր նախընտրական հանդիպում է իրականացնում ՀՀ Սյունիքի մարզում։

Ժամը 16.00 հանդիպում է նախատեսված Ագարակ համայնքում: 

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 21-ին, Սյունիքի մարզի Ագարակ համայնքում մի խումբ մարդիկ, հայհոյանքներով ու խուլիգանական արարքներով փորձել էին խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի այցը Ագարակ և Մեղրի։ Այդ ակցիային ներկա էր եղել նաև Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, որին նկատմամբ  հարուցվել է քրեական գործ, Քրեական օրենսգրքի 258 -րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին, 3-րդ և 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի հատկանիշներով։ 

Մեղրիում և Ագարակում տիրող տրամադրության մասին Civic.am-ը զրուցել է Մեղրիում բնակվող  ՀԺԿ ներկայացուցիչ Գրիգոր Հարությունյանի հետ։ 

«Շատ լավ է, նորմալ է ժողովրդի տրամադրությունը, էդ մի քանի հոգին, որ բաներ էին սարքում, դա հեչ կապ չունի ժողովրդի հետ։

Բացասական բաներ չեմ նկատել։ Ես ինքս որևէ մեկի հետ հանդիպմանը չեմ գնում, ես միայն մի խնդիր ունեմ, որ Քոչարյան Ռոբերտը քաղաքական ասպարեզից հեռանա և վերջ․ Մեղրին ծախողը նա է», -ասաց Գրիգոր Հարությունյանը։ 

Նա նշեց, որ Փաշինյանի դեմ տրամադրվածություն չի տեսնում։ Եվ կարծում է, որ ամեն ինչ նորմալ կլինի, և եթե որևէ մեկն էլ փորձի խանգարել, բավականին լծակներ կան և հաստատ այս անգամ կօգտագործեն։

«Անցյալ անգամ, իմ կարծիքով, չուզեցան լարվածություն ստեղծել, բայց եթե այս անգամ ինչ-որ մեկը փորձի՝ իշխանությունը հենց այնպես չի նայի։ Ժողովրդի վերաբերմունքը բոլորի նկատմամբ էլ դրական է, բացի նախկին մի քանի թափթփուկներից»,- ասաց Գրիգոր Հարությունյանը։   

Լիլիթ Թադևոսյան