Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուզում եմ ներողություն խնդրել այս ընթացքում ձեր բոլոր ապրումների համար. Փաշինյանը Որոտանում խոնարհվեց հավաքվածների առաջ․ Տեսանյութ

Այսօր՝ հունիսի 15-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կանգառ կատարեց Որոտանում և իր երախտագիտությունն ու խոնարհումը հայտնեց բնակիչներին հայրենի հողի վրա ամուր կանգնելու համար. «Ուզում եմ նաև ներողություն խնդրել այս ընթացքում ձեր բոլոր ապրումների, անհանգստությունների համար և ուզում եմ հավաստիացնել, որ դուք ոչ մի րոպե իմ մտքից չեք հեռանում. ձեր բոլոր ցավերն իմ սրտում են, ձեր բոլոր կարիքներն իմ մտքում են, ձեր բոլոր երազանքներն իմ հոգում են»:

«Ապագա կա, և դուք այդ ապագայի կառուցման առաջնագծում եք»,- ասաց Փաշինյանը և գլխարկը հանեց ու խոնարհվեց հավաքվածների առաջ: