Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ ժողովուրդը էդ բաշիբոզուկներից ստանալու է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իր բաժինը. Փաշինյան․ Տեսանյութ

Հայ ժողովուրդը էդ բաշիբոզուկներից ստանալու է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իր բաժինը. Փաշինյան․ Տեսանյութ
Քաղաքականություն
19:02, 15 июнь 2021
Այսօր՝ հունիսի 15-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ Քաջարանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատողներին սպառնացել են աշխատանքից ազատել, եթե նրանք կմասնակցեն երթին: 

«Ես հիմա ձեզ խոստանում եմ, որ մինչև հուլիսի կեսերը ձեզ սպառնացողներից ոչ մեկը չի աշխատելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Հերիք ա ինչքան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր մնացին որոշ բաշիբոզուկներ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ Հայաստանի ժողովուրդը իր փայաբաժինն է ունենալու այդ կոմբինատում: 

Նա գաղտնիք բացեց և ասաց, որ այդ հարցով ընթանում է բանակցային գործընթաց. «Հույս ունեմ, որ բանակցային գործընթացում ոմանք կառուցողական դիրքորոշում կունենան, իսկ եթե չունենան, Հայաստանի ժողովուրդը էդ բաշիբոզուկներից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իր բաժինը, թեկուզ ազգայնացման մասին օրենքով, ստանալու է»:

Նա խոստացավ նաև Քաջարանի թափթփուկ պաշտոնյաներին ընտրություններից հետո պառկեցնել Քաջարանի ասֆալտին. «Հաստափոր ու հաստավիզ մի քանի հոգի կա»: