Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հուլիսին հնարավոր է հանդիպում Էրդողանի և Նեթանյահուի միջև

Հուլիսին հնարավոր է հանդիպում Էրդողանի և Նեթանյահուի միջև
Քաղաքականություն
22:33, 23 июнь 2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկու երկրների հարաբերություններում առկա լարվածությունը նվազեցնելու համար կարող են հուլիսին հանդիպում ունենալ  Անկարայում։

Ինչպես փոխանցում է թուրքական աղբյուրը, Պաղեստինի հարցում ունեցած տարաձայնությունները երկկողմ հարաբերություններում շարունակում է անհարթություններ առաջացնել։ Դրանից բացի՝ Իսրայելն Անկարային մեղադրում է Գազայի հատվածը վերահսկող իսլամական «Համաս» կազմակերպությանն աջակցելու մեջ։ 

Bloomberg-ը գրում է, որ 10 տարվա լարվածությունից հետո Թուրքիան և Իսրայելն ավելի շատ համագործակցել են զբոսաշրջության և բիզնեսի ոլորտում և ուղիներ են փնտրում բնական գազը Թուրքիա հասցնելու համար։

Նշելով, որ և՛ Թուրքիան, և՛ Իսրայելը փորձում են զարգացնել կապերը Մերձավոր Արևելքի այլ երկրների հետ՝ Bloomberg-ն ընդգծում է, որ 2022-ի սկզբին Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հանդիպումն Էրդողանի հետ առաջին առանցքային քայլն է երկու երկրների հարաբերությունների բարելավման համար։

Ուշագրավ է, որ Թուրքիայի կառավարությունն ու Անկարայում Իսրայելի դեսպանատունը հրաժարվել են մեկնաբանել Էրդողան-Նեթանյահու հնարավոր հանդիպման մասին լուրերը։