Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ապարանի Նիգավան համայնքում պետբյուջեի հաշվին քաշած ջրագիծն ու հոսանքի կայանները ներկայացնում են որպես Վանեցյանի ձեռքբերում

Ապարանի Նիգավան համայնքում պետբյուջեի հաշվին քաշած ջրագիծն ու հոսանքի կայանները ներկայացնում են որպես Վանեցյանի ձեռքբերում
Քաղաքականություն
20:00, 15 июнь 2021
Մամուլում բազմիցս տեղեկություններ  են հրապարկվել այն մասին, որ դեռ նախկին իշխանություններից մնացած գյուղապետերն ու քաղաքապետերն այս ընտրություններում աշխատում հօգուտ Ռոբերտ Քոչարյանի կամ «Պատիվ ունեմ» դաշինքի։

Ապարանն էլ այս իմաստով բացառություն չէ, որի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը, ով նաև «Գնթունիկի» սեփականատերն է, Yerevanlur-ի տեղեկություններով, այս ընտրություններում սատարում է «Պատիվ ունեմ» դաշինքին։

Ավելին՝ Ապարանի Նիգավան համայնքի ղեկավար ՀՀԿ-ական Արտաշես Գալստյանը գյուղացիներին ներկայացրել է, թե գյուղում քաշված ջրագիծն ու հոսանքի կայանները Արթուր Վանեցյանի և Կարեն Եղիազարյանի անձնական  ջանքերով են արվել։

Մինչդեռ այդ ամենը նախորդ տարի արվել  է Արագածոտնի մարզպետարանի և պետբյուջեի հաշվին։ Կարեն Եղիազարյանը  Yerevanlur-ի հարցերին կարճ արձագանքեց․«Ամենակարևորը իշխանության հետ չենք»։