Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թույլ չենք տալու, որ մեր հայրենիքն ընկնի մի քանի խուժանների ձեռքը. կապանցին ինքն է իր ընտրության տերը. Դավիթ Դանիելյան

Թույլ չենք տալու, որ մեր հայրենիքն ընկնի մի քանի խուժանների ձեռքը. կապանցին ինքն է իր ընտրության տերը. Դավիթ Դանիելյան
Քաղաքականություն
20:35, 15 июнь 2021
«Այսօր մենք և մեր հայրենիքը շատ դժվար իրավիճակում ենք, բայց մենք բոլորս իրար հետ համախմբված կարող ենք հաղթահարել այդ մարտահրավերները: Անկախ նրանից, թե ինչպես կփորձեն մեզ խանգարել, խոչընդոտել մեր երկրի ապագան, միևնույն է՝ կապանցին գիտի, որ ինքն է իր ընտրության տերը: Եվ համոզված եմ, որ կապանցին ընտրելու է իր ապագան, իր երեխաների ապագան»,- այսօր՝ հունիսի 15-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզկենտրոն Կապանում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Դանիելյանը: 


Նրա խոսքով՝ մեր հայրենիքը տարբեր կողմերից փորձում են մաշացնել. «Բայց մենք բոլորս, հատկապես սյունեցիները, չենք ընկճվելու, պետք լինի՝ կռիվ ենք տալու այդ մարդկանց հետ, որպեսզի պահենք մեր հայրենիքը, և չենք թողնելու մեր հայրենիքն ընկնի մի քանի խուժանների ձեռքը: Դուխով, ժողովուրդ ջան, մեր սահմանները լինելու են շատ ամուր»: