Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուտի հայրենասերներն իրենց համեմատում են Նժդեհի հետ. խելոք նստեք տեղներդ. Սուրեն Պապիկյան

Սուտի հայրենասերներն իրենց համեմատում են Նժդեհի հետ. խելոք նստեք տեղներդ. Սուրեն Պապիկյան
Քաղաքականություն
21:38, 15 июнь 2021
«Սուտի հայրենասերներին իրենց կողքի մանկլավիկները համեմատում են Գարեգին Նժդեհի հետ և, դրանից ոգևորված, Լեռնահայաստան են հռչակում՝ առանց իմանալու, թե հանուն ինչի էր պայքարում Նժդեհը: Հանուն Հայաստանի և հանուն հայ ժողովրդի էր պայքարում Նժդեհը, այ սուտի հայրենասերներ, ոչ թե սեփական հարստությունը պահելու համար երկիրը պառակտելու, խժդժություններ հարուցելու համար»,- այսօր՝ հունիսի 15-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ Կապաանում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների հարցերով նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:


Նա խորհուրդ տվեց. «Խելոք նստեք տեղներդ: Հունիսի 21-ից պողպատյա մանդատով իշխանությունը կգա ձեր հետևից»: