Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երազել է крестный отец լինել, որ թաղի տղերքը վզին չտան. Սյունիքը իր պատասխանը պիտի տա Մեղրին սակարկության առարկա դարձնողներին. Փաշինյան

Երազել է крестный отец լինել, որ թաղի տղերքը վզին չտան. Սյունիքը իր պատասխանը պիտի տա Մեղրին սակարկության առարկա դարձնողներին. Փաշինյան
Քաղաքականություն
23:05, 15 июнь 2021
Այսօր՝ հունիսի 15-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ Կապաանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ընթերցեց Վազգեն Սարգսյանի խոսքերը Մեղրիի մասին՝ ընդգծելով հետևյալ տողերը. «... և այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ...»:

Փաշինյանը շեշտեց. «99 թվականին սա հայտարարում է Վազգեն Սարգսյանը. էդ ո՞վ էր տալիս Մեղրին, ո՞ւմ էր տալիս: Սա ուղղակի վկայությունն է այն բանի, որ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը իրենց կյանքով են փրկել Մեղրին»:


«Ես ուզում եմ ձեր բոլորի առաջ ասել, որ ես որպես պատգամ և խոստում եմ վերցնում Վազգեն Սարգսյանի խոսքերը: Դա լինելու է մեր կառավարության քաղաքականությունը Սյունիքում և Մեղրիում: Այս ընտրություններով Սյունիքը և ամբողջ Հայաստանը իրենց պատասխանը պետք է տան Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներին, Մեղրին սակարկության առարկա դարձնողներին, Մարտի 1-ի մարդասպաններին, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ժողովրդից խլածներին»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա անդրադարձավ նաև հոգեկան հիվանդության թեստ անցկացնելու շրջանառվող թեմաներին և ասաց. «Հոգեկան հիվանդության թեստ ա պետք անել էն մարդուն, որը «պրիվետ, Ռոբ» ասելու համար մարդուն գցում է զուգարանն ու ծեծելով սպանում: Կամ հարցնում են՝ որն ա քո սիրած կինոն, ասում ա «Կնքահայրը»: Էն պուճուր տղերք են, է, լինում, որ միշտ թաղի կրիմինալից վախեցած ծառերի տակ պախկված են լինում: Երազում են крестный отец լինել, որ թաղի տղերքն իրենց վզին չտան: Սաղ կյանքդ այ տենց...»: