Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միթե՞ հնարավոր է, որ արցախյան հարցում 1998 թվականին «պայծառատես» մարդը այդպիսի միամտություն ունենար 2008 թվականին, ընդ որում նույնիսկ առավոտյան ուժի կիրառումից հետո. Հակոբ Բադալյան

Միթե՞ հնարավոր է, որ արցախյան հարցում 1998 թվականին «պայծառատես» մարդը այդպիսի միամտություն ունենար 2008 թվականին, ընդ որում նույնիսկ առավոտյան ուժի կիրառումից հետո. Հակոբ Բադալյան
Քաղաքականություն
11:04, 16 июнь 2021
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Առաջին նախագահը շատ կարեւոր բաներ է ասում, ավելի ու ավելի վաստակելով իմաստուն եւ հեռատես գործչի համբավ, կամ հաստատելով այն: Եվ այդ ամենով հանդերձ ավելի է հետաքրքիր դառնում, թե այդ իմաստուն ու հեռատես գործիչը, որ հիանալի ճանաչում էր Ռոբերտ Քոչարյանին եւ «մոնղոլ-թաթարական» կառավարման համակարգը իր բնույթով, ինչպե՞ս էր մտածում, թե այդ համակարգը առանց ուժի եւ դիմադրության զիջելու է իր տեղը 2008 թվականին: Միթե՞ հնարավոր է, որ արցախյան հարցում 1998 թվականին «պայծառատես» մարդը այդպիսի միամտություն ունենար 2008 թվականին, ընդ որում նույնիսկ առավոտյան ուժի կիրառումից հետո, եւ Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված հանրությանը ցրվելու հորդոր կամ կոչ հղեր միայն այն բանից հետո, երբ արդեն կային սպանվածներ:

Մի օր գուցե մի հարցազրույցով էլ Առաջին նախագահը կանդրադառնա այդ թեմային, բացատրելով «պայծառատեսության» ու «միամտության» այդ կոնտրաստը: Իսկ դա կարեւորագույն հարց է, որովհետեւ 2008-ի մարտի 1-ի արյունահեղությունը նույնքան շրջադարձային կետ է հոկտեմբերի 27-ից հետո հազիվ ուշքի եկող պետության համար, որքան հենց 27-ն էր»: