Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոմանք տպավորություն էին ստեղծել, թե Սյունիքը հակադրված է մնացած Հայաստանին․ երեկ էդ պրոպագանդիստական սուտը ջարդուփշուր եղավ․ Փաշինյանը՝ Գորայքում․ Տեսանյութ

Ոմանք տպավորություն էին ստեղծել, թե Սյունիքը հակադրված է մնացած Հայաստանին․ երեկ էդ պրոպագանդիստական սուտը ջարդուփշուր եղավ․ Փաշինյանը՝ Գորայքում․ Տեսանյութ
Քաղաքականություն
11:24, 16 июнь 2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզ կատարած այցելությունը հունիսի 16-ին ավարտեց Գորայք համայնքում, որտեղ նա հայտարարեց. «Իմ համոզմամբ՝ կա ոչ թե արոտավայրերի խնդիր, այլ այդ արոտավայրերի կառավարման խնդիր: Այսօր հանրապետությունում 1 մլն հեկտարից ավելի արոտավայր կա, որոնք կարող են մեզ ապահովել եռակի անասնագլխաքանակով: Սակայն կա այդ արոտավայրերի հասանելիության խնդիր: Մենք պետք է մեր առաջ խնդիր դնենք դեպի արոտավայրեր գրունտային ճանապարհներ կառուցելու»:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաև գյուղատնտեսական կոոպերատիվների հարցին. «Լուծումներից մեկն այն է, որ մարդիկ գյուղատնտեսական կոոպերատիվներ ձևավորեն և լիզինգի ծրագրով վարկերից օգտվեն կոոպերատիվներով: Մարդու «սև» ցուցակում ընկնելն այդ դեպքում այլևս դեր չի խաղում: Հիմա պետք է էդ մտածողությունը փոխել և անհատական մտածողությունից անցնել թիմայինի: Ժողովուրդ ջան, դուք պետք է մեզ բացատրեք, թե ինչն է պատճառը, որ կոոպերատիվների հարցը չի լուծվում»:

Ամփոփելով Սյունիքի մարզ կատարած այցը՝ Փաշինյանը նկատեց. «Այցը ոչ միայն շատ էֆեկտիվ էր, այլև որոշակի քաղաքական իրադրություն է փոխել ամբողջ Հայաստանի Հանրապետությունում, որովհետև ոմանք տպավորություն էին ստեղծել, թե Սյունիքը հակադրված է մնացած Հայաստանին: Եվ երեկ էդ պրոպագանդիստական սուտը ջարդուփշուր եղավ: Մեդիադաշտում հիմա ահավոր մեծ վայնասուն է, և փորձ են անում բոլոր հնարավոր ձևերով վերականգնել իրենց քարոզչական ստերը. դա նրանց չի հաջողվի: Կան ապաշնորհ ու հակապետական որոշ պաշտոնյաներ, և բնակիչներին ես խոստացել եմ, որ այդ պաշտոնյաներին տեսնելու են ասֆալտներին: Ես այդ պաշտոնյաներին խորհուրդ եմ տալիս ինքնակամ պառկել իմ նշած ասֆալտի հատվածներին, սելֆի անել և էդ նկարները դնել իրենց ֆեյսբուքյան էջում, և ազգային համաձայնության մթնոլորտում էդ խնդիրը լուծել: Մարդիկ կան, որ կարծում են, թե պետության մեջ կարող են պետություն ստեղծե՞լ. պետության մեջ ստեղծված էդ պետության ողնաշարը ես անձամբ ջարդելու եմ. այդ պետությունիկների ողնաշարը անձամբ ջարդուփշուր եմ անելու»: