Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեղեկատվությունը հաստատվելու պարագայում իրավապահների կրունկների տակ եք հայտնվելու․ Արեն Մկրտչյան

Տեղեկատվությունը հաստատվելու պարագայում իրավապահների կրունկների տակ եք հայտնվելու․ Արեն Մկրտչյան
Քաղաքականություն
11:57, 16 июнь 2021
ԱԺ պատգամավոր, ՔՊ կուսակցության պատգամավորության թեկնածու Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ահազանգեր ենք ստանում, որ Թումանյանի շրջանի համայնքներից մեկում վարչական ղեկավարը բնակիչներին մեկ առ մեկ կանչում է գյուղապետարան, ենթարկում ճնշումների, բանակցում, դրդում ընտրել կոնկրետ դաշինքի։ Տեղեկատվությունը հաստատվելու պարագայում իրավապահների կրունկների տակ եք հայտնվելու, զգուշացնում եմ։ Համբերությունս չչափեք, ոտատակ կտանք»։