Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Գազպրոմ Արմենիան» կարա Հայաստանի կառավարության ու ժողովրդի դեմ աշխատի՞. մտքներովդ չանցնի, տրցակներով կդատվեք. Փաշինյան․ Տեսանյութ

«Ընտրությունների արդյունքների մասին պատկերացումներն արդեն բյուրեղանում են: Այսօր կան քաղաքական ուժեր, որոնք էդպես էլ չեն պատկերացնում, թե ոնց ա, որ մարդն է որոշելու և ոչ թե քաղաքական էլիտան է որոշելու ընտրությունների արդյունքները: Գիտեք՝ ոնց ա եղել. նստել են թուղթ ու գրիչի վրա ու գրել են՝ էս ընտրատարածքում էսքան, էն ընտրատարածքում՝ էնքան: Իսկ էդ թղթի-գրիչի վրա գրածը արտահայտել են սոցհարցումներով, որ վերջում ասեն՝ դե տեսեք, տենց էր սոցհարցումը: Իսկ ամենամեծ սոցիոլոգիական հարցումը մեր քաղաքացիներն են, մեր ընտրողներն են, ովքեր ասում են, որ իրենք են որոշելու»,- այսօր՝ հունիսի 16-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Վայոց ձորի մարզ կատարած այցելության ժամանակ Ջերմուկում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ այս քարոզարշավը ցույց տվեց, որ էդ ֆեյք նյուզերը ազդեցություն չեն ունեցել մեր հասարակության վրա. «Այս քարոզարշավի ամենամեծ նպատակը ինձ համար մարդկանց աչքերի մեջ նայելն է, որ մարդիկ մեր հայացքը կարդան: Երբ դուք տեսնում եք իմ աչքերը, կարդում եք շատ ավելին, քան ես ասում եմ: Հայաստանի կառավարության և ժողովրդի միջև կա հոգևոր արժեքային կապ, և այդ կապն է այս ութ ամիսներին մեր պետականությունը պաշտպանել անշրջելի ցնցումներից: Եվ ես չեմ կասկածում, որ այս ընտրություններում հաղթողը լինելու է մի սուբյեկտ, և այդ սուբյեկտը Հայաստանի քաղաքացին է»:

Նա տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ արդեն 5 հոգի կալանավորված է ընտրակաշառքների գործով, և հայտարարեց. «ՔՊ-ն ընտրակաշառքի մասին վկայող տեսանյութի համար խոստանում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք 500 հազար դրամ պարգև: Շատ ահազանգեր են գալիս «Գազպրոմ Արմենիայից». ով էդպիսի գործունեությամբ զբաղվի, առնվազն ազատվելու է աշխատանքից, էլ չեմ խոսում քրեական պատասխանատվության մասին: Չհասկացա՝ «Գազպրոմ Արմենիան» կարա Հայաստանի կառավարության ու ժողովրդի դեմ աշխատի՞. մտքներովդ չանցնի, կդատվեք հատ-հատ, խմբերով, տրցակներով»:

Փաշինյանն անդրադարձավ նաև Ամուլսարի խնդրին և ասաց. «Էդտեղ մենք պետք է կարողանանք հավասարակշռված որոշման գալ: Ժողովուրդ, էս հարցը մենք միասին պետք ա լուծենք»: