Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի դրոշը մաշված ջինսի պես են նկարել. Քոչարյանը՝ ՔՊ-ի լոգոյի մասին

Հայաստանի դրոշը մաշված ջինսի պես են նկարել. Քոչարյանը՝ ՔՊ-ի լոգոյի մասին
Քաղաքականություն
15:00, 16 июнь 2021
«Ասում են՝ ապագա կա, էլ չեն ասում, ի՞նչ ապագա: Ի վերջո վատ ապագա էլ է լինում, շատ վատն էլ է լինում: Հայաստանի դրոշն էլ մաշված ջինսի պես են նկարել, որ այնքան լվանում են, որ արդեն ծնկի տեղը մաշած է լինում»,- այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, քարոզարշավի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Նա ասաց, որ իրենք այն քաղաքական ուժն են, որ ունակ են ապահովել երկրի անվտանգությունը, և ապահովել թռիչքաձև տնտեսական աճ: