Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չճանաչողը որ կարդա «Հայաստան» դաշինքի ու ՀՀԿ-ի ծրագրերը, թե իրենք արմատախիլ են անելու կոռուպցիան, վերացնելու են մենաշնորհը, կմտածի՝ ՔՊ թեկնածուներ են․ Բաբկեն Թունյան

Չճանաչողը որ կարդա «Հայաստան» դաշինքի ու ՀՀԿ-ի ծրագրերը, թե իրենք արմատախիլ են անելու կոռուպցիան, վերացնելու են մենաշնորհը, կմտածի՝ ՔՊ թեկնածուներ են․ Բաբկեն Թունյան
Քաղաքականություն
17:19, 16 июнь 2021
Այսօր՝ հունիսի 16-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Վայոց ձորի մարզ կատարած այցելության ժամանակ Եղեգնաձորում ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, կարդալով «Հայաստան» դաշինքի և հանրապետականների ծրագիրը, թե իրենք արմատախիլ են անելու կոռուպցիան, վերացնելու են մենաշնորհը, ասաց. «Ես էլ որ կարդայի այս նախադասությունը, կմտածեի, թե սա մեր խոստումներից է: Ձեր ծրագիրը եթե կարդային ձեզ չճանաչող մարդիկ, կմտածեին, թե դուք «Քաղպայմանագիր» կուսակցության թեկնածուներ եք»:

Նա նշեց, որ իրենց մեղադրում են կոռուպցիոներ լինելու մեջ. «Մի հատ նայեք մեր հագուկապը, մեր ապրուստը ու նաև էն մարդկանց, ովքեր մեզ ասում են»:

Թունյանն անդրադարձավ նաև պարգևավճարների թեմային և ասաց. «Եթե մենք պետական համակարգի աշխատողներին զրկել ենք կոռուպցիոն հնարավորությունից և ուզում ենք, որ նրանք լավ աշխատեն, չհեռանան, որովհետև լավ մասնագետներ են, նրանց պե՞տք է տալ արժանապատիվ աշխատավարձ, թե՞ ոչ»: