Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դուք ժողովրդի հետ ո՛չ երեկ եք կապ ունեցել, ո՛չ այսօր, ո՛չ էլ վաղն եք ունենալու. Ալեն Սիմոնյան

Դուք ժողովրդի հետ ո՛չ երեկ եք կապ ունեցել, ո՛չ այսօր, ո՛չ էլ վաղն եք ունենալու. Ալեն Սիմոնյան
Քաղաքականություն
17:20, 16 июнь 2021
«Տո դուք կարա՞ք մեր հետ բանավիճեք, ձեզանից ո՞ր մեկը կարա մեր հետ բանավիճի, ո՞ր մեկիս հետ կարա բանավիճի: Դուք մտնեք սենյակները, հավաքեք աշխատողներին և նույն բանը կրկնեք, տպավորություն ստեղծեք, թե կապ ունեք ժողովրդի հետ. դուք ժողովրդի հետ ո՛չ երեկ եք կապ ունեցել, ո՛չ այսօր, ո՛չ էլ վաղն եք ունենալու»,- այսօր՝ հունիսի 16-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Վայոց ձորի մարզ կատարած այցելության ժամանակ Եղեգնաձորում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: