Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԳ փոխնախարարն ամերիկացի և բրիտանացի պաշտոնյաների հետ քննարկել է հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցության հարցեր

ՀՀ ԱԳ փոխնախարարն ամերիկացի և բրիտանացի պաշտոնյաների հետ քննարկել է հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցության հարցեր
Քաղաքականություն
22:36, 30 июнь 2023
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հունիսի 30-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար  Ջեյմս Օ՛Բրայենի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում ընդգրկված է եղել նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության երկրների և զարգացման նախարարության տնտեսության, գիտության և տեխնոլոգիական հարցերով գլխավոր տնօրեն Կումար Այերը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հՀանդիպման ընթացքում Մնացական Սաֆարյանը և Ջեյմս Օ՛Բրայենը քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր, գոհունակություն են հայտնել հայ-ամերիկյան երկխոսության զարգացման դինամիկայի առնչությամբ:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները կարևորել են պարբերական շփումները և կառուցողական երկխոսությունը: