Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինի և Բայդենի նեղ և ընդլայնված կազմով բանակցությունները տևել են ընդհանուր առմամբ 4,5 ժամ ՝ ներառյալ ընդմիջումը

Պուտինի և Բայդենի նեղ և ընդլայնված կազմով բանակցությունները տևել են ընդհանուր առմամբ 4,5 ժամ ՝ ներառյալ ընդմիջումը
Քաղաքականություն
20:50, 16 июнь 2021
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեկ բառով է նկարագրել ամերիկացի իր գործընկեր Ջո Բայդենի հետ Ժնևում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները. գրչում է lenta.ru-ն:


Ռուսաստանի ղեկավարի խոսքով ՝ բանակցությունները «լավ» են ընթացել:

Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ջո Բայդենի հետ քննարկվել է ռազմավարական կայունությունը, առևտրային հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգությունն ու կիբերանվտանգությունը:

«Մոտավորապես, հավանաբար, բոլորին հայտնի են թեմաները՝ ռազմավարական կայունություն, կիբերանվտանգություն, տարածաշրջանային հակամարտություններ, առեւտրային հարաբերություններ: Այո, խոսել ենք Արկտիկայում համագործակցության մասին», - ասել է Պուտինը:

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի նեղ և ընդլայնված կազմով բանակցությունները տևել են ընդհանուր առմամբ 4,5 ժամ ՝ ներառյալ ընդմիջումը: