Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կամավոր ատեստավորվող ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան 30-50 տոկոսով. ԿԳՄՍ նախարար․ Տեսանյութ

Առաջարկվում է 182 մլն դրամ ուղղել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստմանը: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Նա նշեց, որ Կրթության ազգային ինստիտուտի լուծարման հետևանքով նախորդ 2 տարիներին հանրակրթական ուսումնական հաստատություններում չի իրականացվել ուսուցիչների ատեստավորում. «Ակնկալվում է, որ առաջիկա 2 տարիներին կատեստավորվեն ոչ միայն ատեստավորման ենթակա ուսուցիչները, այլև նախընթաց երկու տարիներին գործընթացին չմասնակցածները, ինչը զգալիորեն մեծացնում է ատեստավորվողների թիվը՝ յուրաքանչյուր տարի կրկնապատկելով»:

Ի պատասխան փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարցի, նախարարն ընդգծեց, որ կամավոր ատեստավորվող ուսուցիչների աշխատավարձերը 30-50 տոկոսով կբարձրանան. «Նրանց նկատմամբ պահանջներն ու չափանիշները ավելի բարձր պետք է լինեն»: