Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀԿ-ն ինչքան ակտիվանում է, այնքան ժողովուրդը սերտանում է օրվա իշխանությունների հետ․ 1in.am

ՀՀԿ-ն ինչքան ակտիվանում է, այնքան ժողովուրդը սերտանում է օրվա իշխանությունների հետ․ 1in.am
Քաղաքականություն
10:45, 22 февраль 2021
Ներկայացնում ենք «Առաջին լրատվական»-ի հարցազրույցը նախկին պատգամավոր, գործարար Մանվել Ղազարյանի հետ։

– Պարոն ՂազարյանՍերժ Սարգսյանը բավական ծավալուն հարցազրույց տվեցերկու մասից։ Անդրադարձավ արցախյան հարցով բանակցություններինպատերազմինպատճառներին ու ամեն ինչում մեղադրում էր գործող իշխանություններին։ Առհասարակ ի՞նչ դիտարկումներ ունեք հարցազրույցի վերաբերյալ, և արդյո՞ք տեղի ունեցածում մեղավոր է բացառապես գործող իշխանությունը։

– Այն, որ պատերազմի ընդհանուր ելքի համար մեղավոր են գործող իշխանությունները, դա փաստ է։ Բայց որ ամեն ինչ նախկինում շատ ավելի վատ վիճակում է եղել, բարձիթողի վիճակ է եղել, դա էլ է փաստ։ Նույն Սերժ Սարգսյանը Գերմանիայում հուզված խոսում էր, որ կռվել ենք 80-ականների զենքով և այլն։ Այնպես որ, պետք չէ փաստերը խեղաթյուրել։ Բոլորս էլ գիտենք, որ 2016-ին մեր խնդրանքով է պատերազմը կանգնել, մենք համաձայնել ենք իրենց պայմաններին։ Հետագայում եղան «Սասնա ծռերի» գործողությունները, ներքին լարվածությունը։ Բայց «Սասնա ծռերի» այդ գործողությունն էլ ձեռնտու էր օրվա իշխանություններին։ Նրանք, եթե ուզենային՝ արագ կկասեցնեին այն։ Բայց, երևի թե, պետք էր դրսին ինչ-որ բան ցույց տալ: Այնպես որ, այդ ոստիկանները որ զոհվեցին, վիրավորվեցին, այդ ամեն ինչն էլ օրվա իշխանության խղճի վրա է։ Այնպես չէ, որ իշխանությունները չէին կարող այդ ակցիան ժամանակին կանգնեցնել, որ անմեղ զոհեր չլինեին։ Բայց ես համոզված եմ, որ դա արվեց ուղղակի ժամանակ շահելու համար, որ հակառակորդին, կամ բանակցային կողմերին ցույց տային, որ մեր մոտ նման իրավիճակ էր և այլն։ Ժամանակ շահելու խնդիր էր դա։ Ուղղակի, ցավոք սրտի, ժամանակը շահեցինք, բայց բանակը չզինեցինք, սպառազինությունը չհասցրինք այն մակարդակին, որ մենք կարողանայինք պատերազմ վարել հաղթողի դիրքերից։ Մենք զինադադարի ժամանակ հաղթող կողմ ենք եղել, բայց հետագայում մեզ սկսել են թելադրել, թե ինչ անենք։ Ու մենք հաղթողից դարձանք խնդրող, և դա եղավ մեր ապաշնորհ իշխանությունների պատճառով։ Փոխանակ հաղթանակն ամրապնդվեր ժամանակակից զինատեսակներով բանակը համալրելով, ներքին, բարոյահոգեբանական վիճակը բարձր պահեինք, բայց ոչինչ չարվեց։ Հակառակը՝ սկսեցինք մեզ հույս տալ, թե մեր ղեկավարները ղարաբաղցի են, նրանք Ղարաբաղը կյանքում չեն տա։ Իրենք էլ անընդհատ դա օգտագործեցինք իրենց կլանային շահերի համար, ու մենք ունեցանք այն, ինչ ունեցանք։

– Սերժ Սարգսյանը հիմա խոսում է այն մասինոր բանակցությունների ամբողջ ընթացքում բանակցվել է 5+2 ձևաչափով տարածքների վերադարձի հարցը։ Մինչդեռ 10 տարի շարունակ մենք հիշում ենքոր ինքըիր թիմակիցները՝ Հանրապետականները բոլորը, միաբերան ասում են՝ ոչ մի թիզ հող թշնամուն։ Հիմա պարզվում է, որ Սերժ Սարգսյանը ոչմիթիզական չէ ու ինքը մշտապես Արցախի ղեկավարությանը ու իր թիմին տեղյակ է պահելթե ինչ է բանակցվում։ Դուք ՀՀԿ խորհրդի անդամ եք եղել, հիշո՞ւմ եք նման բան։

– Գիտեք, ամբողջ խնդիրն այն է, որ մենք ռազմականապես թուլացել ենք, իսկ հակառակորդը անընդհատ ուժեղացել է ու սկսել է մեզ պայմաններ թելադրել։ Դա էլ ազդել է բնականաբար բանակցությունների վրա։ Իսկ եթե դրան համահունչ մենք էլ ձեռք բերեինք տարբեր սպառազինություններ, ժամանակակից, պաշտպանական սպառազինություն, որպեսզի կարողանայինք մեր դիրքերը պահել ու արդեն հակառակորդին պայամններ թելադրեինք, թե ինչ պայմաններով կգնանք զինադադարի կամ վերջնական խաղաղության պայմանագրի։

Շարունակությունը կարդացեք 1in.am-ում։