Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկում «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի ղեկավարներին

ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկում «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի ղեկավարներին
Քաղաքականություն
14:49, 18 июнь 2021
Գործի է դրվել իշխանական ուժային եռյակը՝ ոստիկանություն, դատախազություն, ԱԱԾ։ Երկրորդ օրն է՝ անցել են պատժիչ գործողությունների՝ սեփական ժողովրդի նկատմամբ. Այս մասին հայտնեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ դաշինքի նախընտրական քարոզարշավի եզրափակիչ մամուլի ասուլիսին։

«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբում երկու օրերի ընթացքում՝ հատկապես անցյալ գիշեր, այսօր առավոտյան ահազանգեր են ստացել, առ այն, որ իշխանությունը՝ զգալով, կանխատեսելով գալիք պարտությունը, վերջին ճիգերն է գործադրում իրավապահ համակարգի միջոցով՝ ազդելու ընտրությունների արդյունքների վրա։ Մասնավորապես գործի է դրվել իշխանական ուժային եռյակը. «Երևանի մի շարք վարչական շրջաններում ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկում և խուզարկության ենթարկում «Պատիվ ունեմ» դաշինքի տեղական շտաբերի պետերի նկատմամբ՝ առաց որևէ հիմքի։ Վաղ առավոտից մինչև այս պահը, մասնավորապես Զեյթուն վարչական շրջանի մեր նախընտրական շտաբերի ղեկավարները ենթարկվում են ԱԱԾ ճնշումներին»։