Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միհրան Պողոսյանի քեռու «Երազ» բիզնես կենտրոնի աշխատակիցներին ստիպում են մասնակցել Քոչարյանի հանրահավաքին

Միհրան Պողոսյանի քեռու «Երազ» բիզնես կենտրոնի աշխատակիցներին ստիպում են մասնակցել Քոչարյանի հանրահավաքին
Քաղաքականություն
17:55, 18 июнь 2021
Civic.am-ը քիչ առաջ քաղաքացուց ահազանգ է ստացել, որ «Երազ» բիզնես կենտրոնի աշխատակիցներին հարկադրաբար ստիպում են մասնակցել Ռոբերտ Քոչարյանի կողմից հրավիրված այսօր կայանալիք նախընտրական հանրահավաքին։

Քաղաքացին, որը չցանկացավ հրապարակայնացնել իր ով լինելը, մեզ հետ զրույցում ասաց, որ բիզնես կենտրոնի ղեկավարը հորդորում եւ հարկադրաբար ստիպում աշխատակիցներին հանրահավաքի գնալ․ «Մինչև ժամը 6-ը հավաքում են աշխատակիցներին ավտոբուսներով՝ հրապարակ տանելու համար», - ասաց նա։

Նշենք, որ բիզնես կենտրոնի կառուցապատողը «Միկշին» ընկերությունն է, որի սեփականատերը Միխայիլ Հարությունյանն է, ով «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի քեռին է։