Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստին քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններում Կուսակցության ընտրացուցակի ձևավորման կարգը և քարոզարշավին առնչվող հարցեր. լուսանկարներ

Քաղաքականություն / Հայաստան
22:44, 13 июль 2023
Հուլիսի 13-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիստին մասնակցել են Կուսակցության վարչության անդամներ, Երևանի Տարածքային կազմակերպությունների խորհուրդների անդամներ, Երևանի ավագանու անդամներ։ 

Քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններում Կուսակցության ընտրական ցուցակի ձևավորման կարգը և քարոզարշավին առնչվող հարցեր։