Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գարեգին Բ-ն հոգեւորականներին հրահանգել է մասնակցել Քոչարյանի հանրահավաքին քաղաքացիական հագուստներով

Գարեգին Բ-ն հոգեւորականներին հրահանգել է մասնակցել Քոչարյանի հանրահավաքին քաղաքացիական հագուստներով
Քաղաքականություն
18:17, 18 июнь 2021
Բաղրամյան 26 տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրահանգել է հոգեւորականներին քաղաքացիական հագուստներով մասնակցել Ռոբերտ Քոչարյանի հրավիրած նախընտրական ամփոփիչ հանրահավաքին։

Տեղեկության վերաբերյալ Civic.am-ը փորձեց կապ հաստատել Մայր Աթոռի մամուլի քարտուղար Տեր Վահրամի հետ, սակայն նա չպատասխանեց հեռախոսազանգերին։

Հիշեցնենք, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը, ով ներառված է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում, սպառնացել էր բժշկական կենտրոնի աշխատակիցներին, պարտադրելով անպայման մասնակցել ընտրություններին և չքվերակել գործող իշխանության օգտին։ Նա նշել էր, որ Մայր Աթոռի դիրքորոշումն այն է, որ իշխանությունները ապաշնորհ են, տապալել են ամեն ինչ և նրանք պետք է հեռանան։ «Սա ես ձեզ տեղեկացնում եմ Մայր Աթոռի դիրքորոշումը։ Այսինքն ձեր գործատուն ունի էդ դիրքորոշումը։ Ես ձեզ չեմ հորդորում գնացեք քվեարկեք սրան նրան։ Մայր Աթոռի դիրքորոշումն է, որ ներկա իշխանություններին չպետք է քվեարկել»։