Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունիսի 20֊ին սեղմի՛ր իմ պարզած ձեռքը, եթե հավատում ես, որ Հայաստանում կա ԱՊԱԳԱ, եթե հավատում ես, որ Հայաստանում ԱՊԱԳԱ կա․ Վլադիմիր Վարդանյան

Հունիսի 20֊ին սեղմի՛ր իմ պարզած ձեռքը, եթե հավատում ես, որ Հայաստանում կա ԱՊԱԳԱ, եթե հավատում ես, որ Հայաստանում ԱՊԱԳԱ կա․ Վլադիմիր Վարդանյան
Քաղաքականություն
23:38, 18 июнь 2021
Իմ քայլի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
Սիրելի՛ հայրենակիցներ,

Սիրելի՛ քաղաքացիներ,

Ես ծնվել, ապրում և ապրելու եմ Հայաստանի Հանրապետությունում։
Ես ականատես եմ եղել Հայաստանի անկախության հանրաքվեին, ՄԱԿ֊ի շենքի առջև ՀՀ պետական դրոշի բարձրացմանը, Ազգային հավաքականի առաջին հաղթանակին, պատերազմին, ցուրտ ու մութ տարիներին, բայց նույնիսկ ամեն ծանր ու մռայլ օրերին, երբ ուժերս և միտքս հրաժարվում էին պայքարել, և միայն կամքն էր ստիպում արթնանալ և գնալ առաջ, ինձ երբեք չէր այցելում երկիրս լքելու միտքը։
Ինչո՞ւ: Որովհետև նույնիսկ ամենածանր օրերին համոզված էի, որ ապրում եմ աշխարհի ամենալավ երկրում:

Ինչո՞ւ: Որովհետև այն մերն է, որովհետև ես սիրում եմ մեր ժողովրդին, քանզի այն աշխարհի ամենալավ ժողովուրդն է:

Կհարցնեք՝ ինչո՞ւ: Քանզի այն իմն է։

Ես մշտապես հավատացել եմ, իսկ այսօր առավել քան համոզված եմ, որ Հայրենիքս ապագա ունի, որ հայ ժողովրդին սպասվում է լավ և երջանիկ ապագա ծածանվող եռագույնի ներքո։

ՈՒՍՏԻ հունիսի 20֊ին սեղմի՛ր իմ պարզած ձեռքը, եթե հավատում ես, որ Հայաստանում կա ԱՊԱԳԱ, եթե հավատում ես, որ Հայաստանում ԱՊԱԳԱ կա։