Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին ծննդյան օրվա առթիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին ծննդյան օրվա առթիվ
Քաղաքականություն
23:02, 19 июнь 2021
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին:

«Վստահ եմ, որ ընդհանուր շահերը, պատմական ավանդույթներն ու ընդհանուր արժեքները ամուր հիմք են ծառայում Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև փոխշահավետ համագործակցության հարուստ ներուժն ավելի զարգացնելու համար»,- մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: