Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում մեկնարկեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Հայաստանում մեկնարկեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները
Քաղաքականություն
08:00, 20 июнь 2021
Հայաստանում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Ժամը 08։00-ին  հանրապետության 38 ընտրատարածքներում բացվել են 2008 ընտրատեղամասեր:

Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք:

Ընտրողներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու։

Հայաստանում ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել են օտարերկրյա 49 և տեղական 68 լրատվամիջոցներ։  

Դիտորդական առաքելություն կիրականացնեն միջազգային 8 և տեղական 19 կազմակերպություններ։  

Ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալի` Հայաստանում ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 583 հազար 823 անձ։ Հանրապետության ողջ տարածքում 38 ընտրատարածքներում կգործի 2008 տեղամաս։

Նշենք նաև, որ տեղի է ունեցել էլեկտրոնային եղանակով քվեարկություն, որն ավարտվել է հունիսի 13-ին. ցուցակներում ներառված է եղել 650 անձ։