Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանցագործության մասին հաղորդումներ ենք ուղարկում իրավապահներին․ մեր իրավաբաններն արդեն չեն հասցնում․ Դանիել Իոաննիսյան

Հանցագործության մասին հաղորդումներ ենք ուղարկում իրավապահներին․ մեր իրավաբաններն արդեն չեն հասցնում․ Դանիել Իոաննիսյան
Քաղաքականություն
10:05, 20 июнь 2021
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հանրապետությունում կրիմինալ վիճակը մտահոգիչ է, բազմաթիվ «տասովշիկներ» անցնում են քրեական օրենսգրքով արգելված ահմանները:

«Անկախ դիտորդը» երեկվանից առ այս պահը ընտրակաշառքի մասին բազմաթիվ ահազանգեր է ստացել ու շարունակում  է ստանալ:

Բոլոր դեպքերով հանցագործության մասին հաղորդումներ ենք ուղարկում իրավապահներին: Մեր իրավաբաններն արդեն չեն հասցնում:

Խիստ մտահոգիչ է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն 30 ժամից ավել չի քննարկում դատախազի՝ Արմեն Չարչյանին կալանավորելու միջնորդությունը:

Հիշեցնեմ՝ ասուլիսս ժամը 12:00-ին Պուշկինի 49 հասցեում»: