Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՔՊ-ն կունենա 72 մանդատ․ Նիկոլայ Բաղդասարյան

ՔՊ-ն կունենա 72 մանդատ․ Նիկոլայ Բաղդասարյան
Քաղաքականություն
13:02, 21 июнь 2021
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ութերորդ գումարման ՍԺ-ում մենք կունենանք 72 պատգամավոր, դա նշանակում է, որ իշխանությունները ունենալու են սահմանադրական մեծամասնություն և ունեն հինգ տարվա մանդատ ցանկացած բարեփոխում իրականացնելու: Սա նշանակում է, որ ընդդիմությունը չի կարող խոչընդոտել բարեփոխումներին: Մեծ աշխատանք է սպասվում բոլորիս: Բոլորս պետք է կառուցենք մեր ապագան, իսկ հանցանք կատարած անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության, որի մասին դեռ կասեմ:

ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԲՈԼՈՐԻՑԴ, ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՄ ԻՄ ՀՊԱՐՏ ԱԶԳԻ ԱՌՋԵՎ ԵՎ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ ՄԵՐ ԳՈՐԾՈՎ ԿԱՊԱՑՈՒՑԵՆՔ, ՈՐ ԱՊԱԳԱ ԿԱ՜, ԿԱ՜ ԱՊԱԳԱ»։