Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում Փաշինյանը հաղթել է Քոչարյանին մոտ 52 հազար ավելի ձայնով

Երևանում Փաշինյանը հաղթել է Քոչարյանին մոտ 52 հազար ավելի ձայնով
Քաղաքականություն
13:29, 21 июнь 2021
Մինչ Սյունիքի քվեարկությունից շոկի մեջ հայտնված Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները այժմ էլ շնորհակալություն են հայտնում երևանցիներին՝ «Երևանում Քոչարյանի հաղթանակի համար», պարզվում է՝ նրանց ոգևորությունն այնքան էլ ամուր հիմքեր չունի։ 

ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքներով՝ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը Երևանում ստացել է 92 հազար 940 ձայն՝ 27,15 տոկոս, այն դեպքում, երբ Փաշինյանի ՔՊ-ն ստացել է 144 հազար 827 ձայն։ Այսինքն՝ ՔՊ-ի օգտին քվեարկել է երևանցիների 42,31 տոկոսը։ 

Սա մոտ 52 հազար ձայնով ավելի է Երևանում Քոչարյանի «Հայաստան» դաշինքի ստացած ձայներից։