Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայոց Հայրենիք»-ը կդիմի ՍԴ՝ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով

«Հայոց Հայրենիք»-ը կդիմի ՍԴ՝ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով
Քաղաքականություն
16:26, 21 июнь 2021
«Հայոց Հայրենիք» կուսակցության հայտարարությունը.

Ավարտվեցին 20.06.2021թ-ի ԱԺ արտահերթ ընտրությունները, որոնք իրենց անօրինականությամբ և ապօրինությամբ կարելի է որակել որպես ՀՀ նորանկախ պատմության մեջ ամենախայտառակ ընտրությունները։

Տոտալ ընտրակաշառքների բաժանում, նախընտրական շտաբերի պետերի ապօրինի ձերբակալություններ, Հանրապետության գրեթե բոլոր մարզերում հոսանքի տոտալ անջատումներ, ԶՈՒ ուղղորդված և բաց քվեարկություն, տեղամասերից չմարված քվեաթերթիկների դուրս բերում, վարչական ռեսուրսի տոտալ օգտագործում, նախընտրական քարոզարշավի կոպիտ խախտումներ, երկրի բարձրագույն իշխանության փաստացի յուրացման պայմաններում անցկացված ընտրություններ և այլն։ Այս խախտումներն էական են և անմիջականորեն ազդել են ընտրության արդյունքների վրա։

Ըստ այդմ` ներքոստորագրյալ կուսակցություններս հայտարարում ենք՝