Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պատիվ ունեմ»-ը չի կողմնորոշվում․ կդիմի հասարակությանը

«Պատիվ ունեմ»-ը չի կողմնորոշվում․  կդիմի հասարակությանը
Քաղաքականություն
17:04, 21 июнь 2021
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Միանշանակ է, որ պայքարը շարունակվելու է. փնտրում ենք իրավական և քաղաքական գործիքակազմերի լավագույն համադրությունը, որպեսզի ամենաարդյունավետ և երկարաժամկետ պայքարը կարողանանք մղել:

Դաշինքը հանդես կգա առանձին հայտարարությամբ, կդիմի հասարակությանը»։

Ինչպես արդեն հայտնել ենք, Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածով սահմանված է Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն ամփոփումը։ Հոդվածի 4-րդ կետի համաձայն, Ազգային ժողովի մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 5, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ:

Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 5 (7) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հունիսի 21-ին հրապարակած վերջին տվյալների համաձայն․

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 53․92%
  • «Հայաստան» դաշինք – 21․4%
  • «Պատիվ ունեմ» դաշինք – 5․23%
Ստացվում է, որ երրորդ ուժը «Պատիվ ունեմ» դաշինքն է և անկախ նրանից, որ որպես դաշինք չի հավաքել ձայների անհրաժեշտ 7 տոկոսը, սակայն ամենաշատն է ձայներ ստացել՝ կանցնի խորհրդարան։