Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» դաշինքը կդիմի ՍԴ՝ իրենց օգտին չքվեարկած ՀՀ քաղաքացիներից պահանջելու նյութական վնասների փոխհատուցում․ Վասակ Դարբինյան

«Հայաստան» դաշինքը կդիմի ՍԴ՝ իրենց օգտին չքվեարկած ՀՀ քաղաքացիներից պահանջելու նյութական վնասների փոխհատուցում․ Վասակ Դարբինյան
Քաղաքականություն
18:19, 21 июнь 2021
Հրապարակախոս, խմբագիր Վասակ Դարբինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

««Հայաստան» դաշինքը հայտարարում է, որ չնայած իրենց կատարած բազմաբնույթ ընտրախախտումներին, ընտրակեղծիքներին, բաժանած ընտրակաշառքներին,  վատնած ահռելի միջոցներին և սանձազերծած մեդիատեռորին՝ իրենք ստացել են իրենց ակնկալածից զգալիորեն քիչ՝ ընդամենը  21 տոկոս ձայն, որը հնարավորություն չի տալիս բռնազավթել իշխանությունը: Այդ իսկ պատճառով դաշինքը կդիմի Սահմանադրական դատարան՝ իրենց օգտին չքվեարկած ՀՀ քաղաքացիներից պահանջելու նյութական վնասների փոխհատուցում, ինչպես նաև ընտրությունների արդյունքների չեղարկում: «Միայն այդ կերպ հնարավոր կլինի վերականգնել արդարությունը Հայաստանում»,- ասված է դաշինքի հայտարարության մեջ»: