Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախագահ Հարությունյանը Երևանում տարբեր կուսակցությունների ղեկավարության հետ է հանդիպել. խոսնակ

Նախագահ Հարությունյանը Երևանում տարբեր կուսակցությունների ղեկավարության հետ է հանդիպել. խոսնակ
Քաղաքականություն
18:57, 21 июнь 2021
Հաշվի առնելով, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբ այցը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել՝ ուզում եմ տեղեկացնել, որ Արայիկ Հարությունյանը միայն այդ կուսակցության ղեկավարությանը չի հանդիպել:

Նախագահ Հարությունյանը Երևանում տարբեր կուսակցությունների ղեկավարության հետ է հանդիպել. խոսնակը՝ արվող շահարկումների մասին

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ Նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:
 
«Պետք է նկատել, որ տվյալ այցը տեղի է ունեցել քվեարկության ավարտից հետո և չէր կարող ազդել ընտրության արդյունքների վրա:
Արցախի նախագահը պահպանել է քաղաքական չեզոքությունը նախընտրական փուլում՝ լավ գիտակցելով, որ անկախ ընտրությունների արդյունքներից՝ Արցախ- Հայաստան –Սփյուռք միասնությունը վտանգել չի կարելի:
 
Ներազգային երկպառակտությունը լի է անկանխատեսելի վտանգներով, ինչը, անկախ քաղաքական տարաձայնություններից, պետք է լավ գիտակցեն հայկական քաղաքական դաշտի ներկայացուցիչները»,- ասել է Լ. Ավանեսյանը: