Քաղաքացիակենտրոն
լրատվություն

23/47 տեղամասի մասին առաջինը բարձրաձայնել է «Անկախ դիտորդը» և դիմել ԿԸՀ․ խնդիրը պարզվել է առանց վերահաշվարկի․ Դանիել Իոաննիսյան

23/47 տեղամասի մասին առաջինը բարձրաձայնել է «Անկախ դիտորդը» և դիմել ԿԸՀ․ խնդիրը պարզվել է առանց վերահաշվարկի․ Դանիել Իոաննիսյան
Քաղաքականություն
12:20, 23 июнь 2021
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

««Հայաստան» դաշինքը մեծ աղմուկ է բարձրացրել 23/47 տեղամասի շուրջ (թե բա վերհաշվարկի արդյունքում ձայները տասնապատկվել են)։ 

Իրականում այդ տեղամասի մասին առաջինը բարձրաձայնել է «Անկախ դիտորդը» և դիմել ԿԸՀ։ Որևէ կեղծիք չի եղել, խնդիրը պարզվել է առանց վերահաշվարկի։

Այդ տեղամասում քվեարկությանը մասնակցել է 802 հոգի, բայց բոլոր ուժերի ձայների ձայների ու անվավերների գումարը գալիս էր 712։

«Հայաստան» դաշինքի դաշտում գրվել էր 10 քվե, այնինչ պետք է լիներ 100 (և այդ դեպքում թվերը կբռնեին)։

Տեղամասի արձանագրության մեջ այդ դաշինքի դիմաց գրված էր 100 քվե, ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալներում` 10։ Ակնհայտ է, որ սա մուտքագրման վրիպակ է, այնպես, ինչպես եղել է մի շարք այլ տեղամասերում։

Նույն կերպ, օրինակ, 4/2 տեղամասում «Քաղաքացիական պայմանագիրը» հավաքել է 390 քվե, բայց ԿԸՀ-ի հրապարակած թվերում գրված էր 39 քվե: Այդ թիվը ևս ճշտվել է ու վերականգնվել:

Հիշեցնեմ, որ երեկ առավոտյան հայտարարեցինք, որ մուտքագրման վրիպակների արդյունքում պակասել է ՔՊ-ի մոտ 2000 ձայն ու «Հայաստան» դաշինքի մոտ 700 ձայն։ Այդպիսի վրիպակներ մենք հայտնաբերել էինք 4/2, 4/3, 4/9, 4/16, 4/44, 9/55, 10/43, 14/8, 23/42, 23/47, 24/4, 25/34, 33/31 և 35/30 տեղամասերում։ Նման վրիպակներ միշտ էլ լինում, բայց դրանք անխուսափելիորեն վերացվում են արձանագրությունների վերամուտքագրման ընթացքում՝ նախքան վերջնական արդյունքները»: